Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են

Ասում են
21.04.2022 | 07:27

Մենք տեսնում ենք երկակի ստանդարտների փաստ, իսկ եթե կուզեք՝ Հայաստանի դավաճանությունը Ռուսաստանին։


...Դե թող Փաշինյանը ստորագրի համաձայնագիր Ադրբեջանի հետ, ո՞վ է նրան խանգարում։ Թող գնա Բաքու՝ ստորագրի։ Նա փորձում է խաղալ, փորձում է բոլորին խառնաշփոթի մեջ գցել և իր կեղտը քսել բոլորի վրա:
...Մոսկվայում տպավորություն է ձևավորվում, որ հայերը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլևս կապ չունեն Ղարաբաղի հետ… Ռուսաստանը կպաշտպանի Ղարաբաղի հայերին։ Նա կպաշտպանի նրանց մինչև վերջ: Բայց նա այդ հարցերը կորոշի ոչ թե Երևանի, այլ Բաքվի հետ։


...Երբ Փաշինյանը, Մոսկվա կատարելիք այցից առաջ, շփվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ով հանդես է գալիս որպես միջնորդ, անոմալիա է առաջանում։
...Մենք հայտնվեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն սայլում։ Ալիևը չի ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Մոսկվան նույնպես չի ճանաչում, բայց՝ իր պատճառներով։ Երևանը մնում է Փարիզի և ԱՄՆ-ի հետ։ Հիմա թող լուծեն ԼՂ խնդիրը։ Թեև ի՞նչ կա որոշելու, երբ ամեն ինչ արդեն որոշված է։ ՈՒղղակի Ադրբեջանին են հանձնել, և վերջ։


Ստանիսլավ Տարասով

Դիտվել է՝ 40867

Մեկնաբանություններ